Արգանդում պտղի հորանջելու ունակությունը կարող է վկայել նրա առողջ լինելու մասին(տեսանյութ, լուսանկարներ)

15:43 • 22.11.12

Մոր արգանդում պտղի հորանջելու ունակությունը զկռտալու, կուլ տալու և ձգվելու կարողությունների հետ միասին վկայում է նրա հոգեֆիզիկական զարգացման որոշակի մակարդակի մասին, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Լանքաստերի և Դարեմի համալսարանների (Մեծ Բրիտանիա) գիտնականներին։

 

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են առողջ պտուղների՝ 4D ձևաչափով 15 տեսաձայնագրություններ՝ պարզելու համար, թե կարո՞ղ է արդյոք դեռևս չծնված երեխան հորանջել կամ պարզապես բացել բերանը, ինչպես ընդունված է կարծել։


Հետազոտությունն անցկացվել է 24-36 շաբաթական հղիության ժամկետում գտնվող կանանց մասնակցությամբ։ Նրանցից 8-ը սպասում էին աղջիկ երեխայի, իսկ 7-ը՝ տղա։ Ըստ որոշված չափանիշերի՝ պտղի՝ բերանը բացելու դեպքերի կեսը գիտնականները բնութագրել են որպես հորանջել, ընդ որում՝ տղաների և աղջիկների միջև հորանջելու հաճախականության տարբերություն չի նկատվել։


Դեռևս վերջնական պարզ չէ պտղի հորանջելու գործառույթը, սակայն հետազոտողները կարծում են, որ այն կարող է լինել ներարգանդային զարգացման գործոն և երեխայի առոջության ցուցանիշ։


Խմբի ղեկավար բժիշկ Նադի Ռեյսլանդի խոսքով՝ ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ հորանջելը նկատվում է առողջ պտղի մոտ։ Բացի այդ, գիտնականները պարզել են նաև, որ հորանջելու թիվը նվազում է «պտղի մեծանալուն» զուգահեռ։


«Ի տարբերություն մեզ՝ պտուղը չի կարող վարակիչ հորանջել և չի հորանջում, երբ քնել է ուզում։ Ընդհակառակը, հորանջելու հաճախականությունը կարող է կապված լինել գլխուղեղի վաղ զարգացման հետ»,- կարծում է բժիշկը։

 


 

 

Արգանդում պտղի հորանջելու ունակությունը կարող է վկայել նրա առողջ լինելու մասին(տեսանյութ, լուսանկարներ)