Հռոմի պապը գրել է, որ Հիսուսի ծննդյան ընդունված տարեթիվը սխալ է

22:55 • 22.11.12

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը իր «Հիսուսը Նազարեթից. մանկության պատմությունը» գրքում ընդունել է, որ Փրկիչը ծնվել է մի քանի տարի ավելի շուտ այն թվականից, որը քրիստոնեական ժամանակագրության մեկնակետն է համարվում, հաղորդում է Интерфакс-ը:


«Մեր ժամանակից օրացույցի հաշվարկի մեկնակետը, որը հիմնված է Հիսուսի ծննդյան թվի վրա, իրականացվել է վանահայր Դիոնիսոս Փոքրի կողմից, որն իր հաշվարկներում սխալվել է մի քանի տարով: Քրիստոսի փաստացի ծննդյան տարին մի քանի շուտ էր, քան ընդունված է», - ասվում է գրքում:


Բացի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ Քրիստոսի ծննդյան տարեթվի հետ կապված պնդումներից, գրքում նաև առկա է նրա ենթադրությունները Հիսուսի ծննդյան դրվագի հետ կապված: Հռոմի պապի կարծիքով, մսուրում, որում ծնվել է Հիսուսը, էշեր, ցուլեր և այլ կենդանիներ չեն եղել, ինչպես դա հաճախ պատկերվում է սուրբծննդյան նկարներում:


Բենեդիկտոս 16-րդը նաև հերքել է որոշ գիտնականների այն պնդումները, թե իբր Հիսուսը ծնվել է Նազարեթում, այլ ոչ թե Բեթլեհեմում:


Ինչպես պնդում է պարբերականը, Բենեդիկտոս 16-րդի հայտարարությունը այն մասին, որ քրիստոնեական և միջազգային օրացույցը հիմնված է սխալ թվականի վրա, նորություն չէ: Այսպես, շատ պատմաբաններ կարծում են, որ Հիսուսի ծննդյան իրական տարեթիվը պետք է լիներ մ.թ.ա. 7 թվականից մինչև մ.թ.ա. 2 թ. ընկած ժամանակահատվածում:
 

Հռոմի պապը գրել է, որ Հիսուսի ծննդյան ընդունված տարեթիվը սխալ է