Ford-ը փոքրածավալ շարժիչ կթողարկի`150 ձիաուժ հզորությամբ (տեսանյութեր)
Ford ընկերությունը աշխատում է 1 լիտր աշխատանքային ծավալով EcoBoost շարժիչի վրա, որի հզորությունը կազմում է 150 ձիաուժ, հաղորդում է AutoNews.ru-ն:
Ներկայում այդ ագրեգատի «ճանապարհային» տարբերակը 123 ձիաուժ է ապահովում, սակայն ինժեներները դրան պատրաստ են 150 ձիերի երամակ շնորհել, իսկ մրցարշավային տարբերակը 202 ձիաուժ կստանա:
Նշվում է, որ նման ագրեգատը կաշխատի ամենաբարձր էկոլոգիական դասի վառելիքով:
Ինչպես հայտնել է շարժիչի հետ կապված աշխատանքները ղեկավարող գլխավոր ինժեները, շարժիչը մի շարք թեսթեր կանցնի, որը կներառի, սովորական ստուգումներիից բացի, մինուս 40 –ից մինչև պլյուս 50 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում փորձարկումներ:
Ընկերության ղեկավարությունը արդեն հավանություն է տվել 50 նման շարժիչների թողարկմանը մրցարշավային Formula Ford-ի համար:
Նշենք, որ Նյուրբուրգրինգի «Հյուսիսային օղակը» նման ավտոմեքենան, որը համալրված էր մոդերնիզացված 1 լիտրանոց 202 ձիաուժանոց շարժիչով, անցել է 7 րոպե 22 վայրկյանում:










