Facebook-ը մտադիր է միավորել օգտատերերի տվյալների բազան Instagram-ի հետ

09:42 • 22.11.12

Հանրահայտ Facebook սոցկայքը մտադիր է ինֆորմացիայով փոխանակվել իրեն պատկանող այլ բիզնես-նախագծերի հետ, որպեսզի բարձրացնի թե՛ Facebook-ի, թե՛ գնված մյուս ծառայությունների արդյունավետությունը։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, սոցկայքն առաջին հերթին կմիավորի օգտատերերի տվյալների բազան վերջերս ձեռք բերած Instagram ֆոտոսերվիսի հետ։ Այս դեպքում Facebook-ը կարող է ստեղծել միասնական պրոֆիլ յուրաքանչյուր օգտատիրոջ համար, որի տվյալներն ունիվերսալ կլինեն սոցկայքի սեփականությունը հանդիսացող տարբեր ծառայությունների համար։

 

Նման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես է եկել Google-ը, որը մի օրինակով է դարձրել իր առանցքային «արտադրանքների» օգտատերերի անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման մեխանիզմը։ Արդյունքում՝ օգտատերերը կարող են օգտագործել միասնական գրանցման տվյալներ Gmail-ի, Google+-ի, YouTube-ի և Google-ի մյուս ծառայություններում սեփական հաշիվները մտնելու համար։


 

Facebook-ը մտադիր է միավորել օգտատերերի տվյալների բազան Instagram-ի հետ