Նորացված Mercedes-Benz E-Class-ի նոր վիդիոթիզերն է հրապարակվել (տեսանյութ)

01:13 • 22.11.12

Գերմանական Mercedes-Benz ավտոկոնցեռնը հրապարակել է E դասի թարմացված տարբերակի առաջին պաշտոնական վիդիոթիզերը, հաղորդում է Kolesa.ru-ն:


Տեսանյութը պատկերում է ռեսթայլինգի ենթարկված Mercedes-Benz E-Class-ի դիմային լուսարձակները:


Դիզայներները միավորել են լուսարձակները մեկ բլոկում, սակայն վիզուալ իմաստով լույսերը առանձնացված են լուսադիոդային էլեմենտներով` բաժանվելով 4 հատվածի, հիշեցնելով նախորդին:


Բացի լուսարձակներից նորույթը կատարելագործված բամփեր, կապոտ և լուսարձակների կարգավորում է ստացել` դիմային հատվածում:


Մեքենայի ներսում, վերջերս հրապարակված «լրտեսական» լուսանկարներից կարելի է ենթադրել, որ ռեսթայլինգի է արժանացել միայն ղեկանիվը:


Կատարելագործվել են նաև Mercedes-Benz E դասի շարժիչները` դրանք առավել հզոր, էկոլոգիապես մաքուր և տնտեսող են դարձել:

ԶԼՄ-ների տեղեկություններով, E63 AMG-ի շարժիչը առանց օպցիոնալ Performance Package-ի կզարգացնի ավելի քան 545 ձիաուժ հզորություն:
Ռեսթայլինգային E դասի Mercedes-Benz-ի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարի:

 

Նորացված Mercedes-Benz E-Class-ի նոր վիդիոթիզերն է հրապարակվել (տեսանյութ)