Շուտով սմարթֆոնների լիցքավորիչների դերում կարող են հայտնվել մարդիկ

11:13 • 22.11.12

Չի բացառվում, որ մոտ ապագայում մարդիկ այլևս չեն անհանգստանա իրենց սմարթֆոնների լիցքավորման սպառման համար։ Պատճառն այն է, որ ամերիկացի գիտնականները ստեղծել են էժան ու արդյունավետ նանոգեներատոր, որն ունակ է կարճ մեխանիկական շարժումները վերածել էներգիայի, գրում է Вести-ին։

 

Սարքը ստեղծել են Ջորջիայի տեխնոլոգիայի ինստիտուտի մասնագետները, և հարկ է նշել, որ նանոգեներատորի հնարավորությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան պարզապես սմարթֆոնների լիցքավորումը։ Օրինակ՝ քայլքի կամ շնչելու ընթացքում առաջացած հավելյալ էներգիան կարող է լիցքավորել բժշկական իմպլանտներն ու մյուս բուժական էլեկտրոնիկան։

 

Նանոգեներատորը կարողանում է էներգիայի վերածել մեխանիկական շարժման 10-15%-ը, սակայն մասնագետների պնդմամբ՝ այդ ցուցանիշը կարելի է հասցնել մինչև 40%-ի։Եղունգի մեծությամբ նանոգեներատորը բավական մատչելի է արտադրության հարցում, ինչը հնարավորություն կտա այս տեխնոլոգիային իրավամբ զանգվածային դառնալ։
 

Շուտով սմարթֆոնների լիցքավորիչների դերում կարող են հայտնվել մարդիկ