Մեծ Բրիտանիայում կստեղծվի մարմնի հատուկ սկաներ՝ համացանցային խանութներից հագուստ գնելու համար

13:27 • 22.11.12

Լոնդոնի նորաձևության քոլեջը, Սուրեյի համալսարանի տեսապատկերների ոլորտի հետազոտողները և Bodymetrics ընկերությունը սկսել են զբաղվել մարմնի սկանավորման հատուկ սարքի ստեղծմամբ, որը ճիշտ չափսերը վերցնելու շնորհիվ կարող է բարձրացնել համացանցային խանութների միջոցով հագուստ գնելու վաճառքները, հայտնում է newsru.com-ը։

 

Նոր համակարգի շնորհիվ գնորդները կարող են գրել իրենց հասակը որպես ուղենիշ, այնուհետև վեբ-տեսախցիկի կամ սմարթֆոնի օգնությամբ անել առանձին ամբողջական նկար, որից կվերցվեն մյուս չափսերը։

 

Սուրեյի համալսարանից Ադրիանա Հիլթոնի խոսքով՝ նոր համակարգը կդառնա լավ օգնական համացանցի միջոցով ընտրություն և գնումներ կատարելու համար։

 

Մեծ Բրիտանիայում կստեղծվի մարմնի հատուկ սկաներ՝ համացանցային խանութներից հագուստ գնելու համար