ԱՄՆ-ում սկսվել է նոր SRT Viper սուպերմեքենայի վաճառքը (լուսանկարներ, տեսանյութ)

21:44 • 22.11.12

Ամերիկյան SRT ընկերությունը, որը հայտնի սուպերմեքենայի նոր սերունդ էր ստեղծել, պնդում է, որ Viper-ի շարժիչը, որը ավելի քան 800 Նմ ոլորող մոմենտ է զարգացնում, աշխարհում ամենահզոր մթնոլորտային շարժիչն է, որը տեղադրվում է ժամանակակից սպորտային ավտոմեքենաների վրա, հաղորդում է vesti.ru-ն:


Բացի այդ, նախագծողները հայտարարել են, որ շուկա հանելով սուպերմեքենայի երկու կոմպլեկտացիա, կարող են հետաքրքրել ոչ միայն Viper-ի նվիրյալներին, այլ նաև ժամանակակից բարձր տեխնոլոգիական սպորտային մեքենաների սիրահարներին:


SRT Viper-ի բազային տարբերակը ԱՄՆ-ում կվաճառվի 97 395 ԱՄՆ դոլար գնով, իսկ GTS մոդիֆիկացիան` ավելի քան 120 հազար ԱՄՆ դոլարով:


Այն տարբերվում է առավել թանկ ներքին հարդարանքով և մրցարշավային կամ ճանապարհային տարբերակների ընտրությամբ կախոցներով:


SRT Viper-ը նոր շասի է ստացել և ալիումինից ու կարբոնից պատրաստված իրան: 640 ձիաուժ հզորությամբ 8,4 լիտր հզորությամբ շարժիչը, որը միակցված է 6 աստիճան մեխանիկական Tremec փոխանցումատուփի հետ, մեքենան մինչև 332 կմ/ժ արագության է հասցնում:


Արտադրողները պնդում են, որ Viper-ը 0-100 կմ/ժ արագացման համար 3 վայրկյանից քիչ ժամանակ է անհրաժեշտ, իսկ դրագ ռեյսինգի դասական քառորդ մղոնը (402 մ) հաղթահարում է 11 վայրկյանից քիչ ժամանակում:
Ընկերությունը նաև ներկայացնում է ժամանակը, որը ծախսվում է 0-ից 100կմ/ժ և նորից մինչև 0-ի համար` 12 վայրկյան:

 

ԱՄՆ-ում սկսվել է նոր SRT Viper սուպերմեքենայի վաճառքը (լուսանկարներ, տեսանյութ)