Ինտերակտիվ գրատախտակները բարելավում են աշակերտների մաթեմատիկական կարողությունները
Բրիտանացի գիտնականները 3 տարվա ուսումնասիրությունից հետո հանգել են այն եզրակացության, որ բազմաֆունկցիոնալ համակարգչային տեխնոլոգիաների, մասնավորապես՝ ինտերակտիվ գրատախտակների կիրառումը բարելավում է մաթեմատիկական մտածողության ճկունությունն ու առաջադրանքերի կատարման արագությունն աշակերտների շրջանում, հայտնում է РИА-Новости-ն։
Ուսումնասիրությանը մասնակցել է 8-10 տարեկան 400 երեխա՝ Անգլիայի 12 դպրոցից, ովքեր դասասենյակներում օգտվում են SynergyNet ինտերակտիվ տեխնոլոգիայից։ Սովորական գրասեղաններում տեղադրվել են հպումների նկատմամբ զգայուն մոնիտորներ, որոնց վրա աշակերտը կարող է թե՛ միայնակ կատարել առաջադրանքը, թե՛ համադասարանցիների հետ։
Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ինտերակտիվ տեխնոլոգիաներից օգտվող աշակերտների 45%-ը, ի տարբերություն ավանդական թղթի վրա գրող աշակերտների, ավելի շատ մաթեմատիկական խնդիրներ են լուծել։










