Հռչակավոր ջազմեն Դեյվ Բրուբեքի սիրտը կանգ առավ ծննդյան 92-րդ տարեդարձից մեկ օր առաջ (տեսանյութ)

00:35 • 06.12.12

Ջազային դաշնակահար և կոմպոզիտոր Դեյվ Բրուբեքը մահացել է իր 92-րդ տարեդարձից մեկ օր առաջ ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի հիվանդանոցում, հաղորդում է BBC-ն:


Երաժիշտի գործակալը հայտնել է, որ հայտնի երաժշտի սիրտը վատացել է:


Բրուբեքի երաժշտությունը ժամանակակից ջազի տիպար դարձավ: Նրա Take Five սինգլը առաջին ջազային գործիքային ստեղծագործությունն էր, որը ավելի քան միլիոնանոց խմբաքանակով տարածվեց:


Դեյվ Բրուբեքի քառյակի ձայնագրություններով սկավառակներ էին թողարկվում, գրեթե ողջ աշխարհում` նաև ԽՍՀՄ-ում: