Էրիտրեայում պետական հեղաշրջման փորձ է իրականացվել

17:52 • 21.01.13

Էրիտրեայում զինվորականները պետական հեղաշրջման փորձ են իրականացրել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը։

 

Զինվորականներն այսօր գրավել են պետական հեռուստաընկերության շտաբ-բնակարանն ու Տեղեկատվության նախարարության շենքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

Արևելաաֆրիկյան պետությունում այս դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում։