Սիրիայի նախագահը պարտիզանական ջոկատներ է ստեղծել, այդ թվում՝ կանանցից
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նոր կիսառազմական ուժ է ստեղծել՝ կանանցից ու տղամարդկանցից բաղկացած, որոնց մի մասին մարզել է նրա հիմնական դաշնակից Իրանը, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Լոնդոնից գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի տեղեկությունը:
Այդ ուժերը կոչվում են Ազգային պաշտպանության բանակ և կռվելու են պարտիզանական մարտերում: Այս ուժը, ըստ իրավապաշտպանների, ավելի լավ է կազմակերպված: Իսկ դրա օգուտը լինելու է այն, որ, օրինակ, «կանոնավոր բանակը պարտիզանական մարտերի վարժեցված չէ»:
Աղբյուրն ընդգծում է, որ նոր ռազմուժի անդամների մեծ մասը Սիրիայի իշխող՝ Բաաս կուսակցության անդամներ են, սակայն ներկայացնում են տարբեր կրոնական համայնքներ:










