Չինաստանում խմբագրել են Բոնդի մասին վերջին ֆիլմը
Չինաստանի վարձույթում է հայտնվել «007. Կոորդինատները Սքայֆոլ» ֆիլմի գրաքննության ենթարկված տարբերակը, հայտնում է BBC-ն։
Ֆիլմից հանվել են այն տեսարանները, որոնք անուղղակի կերպով քննադատում են Չինաստանի իշխանություններին, ինչպես նաև կարող են վիրավորական թվալ երկրի բնակիչների համար։
Ֆիլմից հանվել է այն տեսարանը, որտեղ ֆրանսիացի մարդասպանը, պատրաստվելով հարձակման Շանհայի երկնաքերում, վերելակի մոտ գնդակահարում է չինացի պահակին։
Ջեյմս Բոնդի և Սևերին անունով աղջկա երկխոսությունը նունպես ենթարկվել է գրաքննության. թարգմանությունում չկա հիշեցում այն մասին, որ աղջկան ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել Չինաստանում։
Մեկ այլ տեսարանում նման կերպ խմբագրվել են Ռաուլ Սիլվիի կերպարի խոսքերը, երբ նա հիշեցնում է այն խոշտանգումների մասին, որոնց ենթարկվել է չինական հետախուզության կողմից։










