Եվրախմբի նոր ղեկավար կարող է դառնալ Նիդեռլանդների ֆինանսների նախարարը

11:39 • 21.01.13

Եվրախմբի նոր ղեկավար կարող է դառնալ Նիդեռլանդների ֆինանսների նախարար Յերուն Դեյսելբլումը (Jeroen Dijsselbloem), հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։

 

Սպասվում է, որ եվրոգոտու ֆինանսների նախարարները նոր ղեկավարին կնշանակեն այսօր, խորհրդակցական մարմնի նիստում. այս մարմինը վճռորոշ դեր է կատարում տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարման հարցում։

 

46-ամյա Դեյսելբլումը մասնագիտությամբ տնտեսագետ է՝ մասնագիտացած գյուղատնտեսության ոլորտում։ Նա Նիդեռլանդնների ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնել է ընդամենը 3 ամիս առաջ։