Ադրբեջանցի մարզիկները թուրքերից պահանջել են հյուրանոցից վտարել հայ մարզիկներին
Ադրբեջանցիները կրկին կատաղել են. նրանք թուրքերից պահանջում են հայկական «Գանձասար» ֆուտբոլային ակումբի անդամներին վտարել թուրքական Limak Atlantis հյուրանոցից:
Հիշեցնենք, որ Կապանի «Գանձասար»-ն այսօր, վաղ առավոտյան երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով ուղեւորվել է Թուրքիա: Միևնույն` Limak Atlantis (Անթալիա) հյուրանոցում են իջևանել նաեւ ադրբեջանական «Սիմուրգ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները: «Սիմուրգ»-ի անդամներն այսօր դիմել են հյուրանոցի ղեկավարությանն ու վերջնագիր ներկայացրել. կամ իրենք չեն վճարելու գիշերավարձը, կամ հայկական «Գանձասար»-ը պետք է լքի հյուրանոցը:
«Հետաքրքիր է` ինչ է մտածել հյուրանոցի ղեկավարությունը միևնույն հյուրանոցում տեղավորելով Հայաստանի ու Ադրբեջանի ֆուտբոլային ակումբներին,-ադրբեջանական azerisport.com կայքի հաղորդմամբ ասել է «Սիմուրգ»-ի ներկայացուցիչն ու հավելել,- Կամ մենք այստեղից կհեռանանք` առանց վճարելու, կամ հայերը պետք է լքեն հյուրանոցը»:










