Գերմանիայում Coca Cola ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել

13:19 • 21.01.13

Գերմանիայում Coca Cola ընկերության աշխատակիցները հունվարի 21-ին գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, հայտնում է Лента-ն։

 

Ինչպես նշվում է NGG արհմիության պաշտոնական մամուլի հաղորդագրությունում, որը միավորում է երկրի սննդի արդյունաբերության ոլորտի աշխատակիցներին, ընկերության գործարաններում արտադրությունը մի քանի ժամով կանգ կառնի։


Բողոքի ակցիաները նախ կառնչվեն Բավարիայում և Բադեն Վյուրտենբերգում գտնվող Coca Cola-ի արտադրամասերին։ Իսկ երեքշաբթի և չորեքշաբթի բողոքի ակցիաներ կանցկացվեն նաև Բեռլինում և Բրանդենբուրգում։

 

Ընդհանուր առմամբ, Գերմանիայում Coca Cola-ի գործարաններում աշխատում է 10.6 հազար մարդ։ Արհմիությունում կարծում են, որ մեկ տարվա ընթացքում նրանց աշխատավարձերը պետք է բարձրացվի 6%-ով։

 

Դեռևս կողմերը համաձայնության չեն եկել այս հարցում։ Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է հունվարի 30-ին։