Վերադարձի ժամը եկել է. Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական տեսահոլովակում կոչ է անում խոսքը վերածել գործի (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության YouTube-ի էջում ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական տեսահոլովակը, որտեղ ինչ-որ մեխանիզմի պատկերով ներկայացվում է Հայաստանի քարտեզը և նշվում, որ այն տարիներով չի աշխատում, քանի որ անգործություն, աղքատություն և արտագաղթ կա։ Հատկանշական է, որ քարտեզում ներկայացվում է նաև Արցախը՝ Հայաստանի Հանրապետության հետ միասին։
Այնուհետև նշվում է, որ «վերադարձի ժամը եկել է», և կոչ է արվում խոսքը վերածել գործի։
«Աշխատենք դեպի նոր Հայաստան, Միասին հնարավոր է»,- որպես եզրափակում նշվում է հոլովակում։ Ներկայացնում ենք այն ստորև։










