Մաքրագործվել ցանկացող ռուսաստանցին մահացել է սառցաջրերում ընկղմվելուց հետո

15:28 • 21.01.13

Ռուսաստանցի տղամարդը մահացել է հորդնանից (սառույցի վրա արված խաչաձև անցք – Tert.am) դուրս գալուց հետո: Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող բժիշկները չեն հասցրել ոչինչ անել. րոպեներ անց 63-ամյա տղամարդը մահացել է սրտի կաթվածից, հայտնում է HTB-ն:

 

Միջադեպը տեղի է ունեցել Նոր Մոսկվայի Պուչկովո գյուղում՝ Տիրամոր Կազանի սրբապատկերի տաճարին մոտ ջրհորում:

 

Բացի այս դեպքից, բոլոր ռուսաստանցիների ընկղմվելը նման մաքրագործող ջրանցքներ ընդհանուր առմամբ բարեհաջող է անցել: Եղել է 8 մարդ, որոնց հիվանդանոց են տարել: