Մահացել է «Մահվան ծարավ» ֆիլմի կինոռեժիսորը

20:54 • 21.01.13

77 տարեկան հասակում մահացել է հայտնի բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Մայքլ Ուինները: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Իր կյանքի ընթացքում նա նկարել է 30-ից ավելի կինոնկար, որոնցից ամենահայտնին «Մահվան ծարավ» ֆիլմն էր, որտեղ գլխավոր դերում Չարլս Բրոնսոնն էր:


Մայքլ Ուինների կինոնկարներում նկարահանվել են այնպիսի հայնտի աստղեր, ինչպիսիք են Մարլոն Բրանդոն և Սոֆի Լորենը:


Վերջին տարիներին նա աշխատում էր որպես ռեստորանային խորհրդատու:


Անցյալ ամռանը Ուինները հայտնել էր, որ նրա լյարդը հիվանդ է և նրան մնացել է 18 ամսվա կյանք: