Մերի Շելիի «Ֆրանկենշտեյն» վեպի կրկնօրինակը գնահատվել է 350 հազար ֆունտ ստերլինգ

10:14 • 21.01.13

Հին գրականության գիտակ բրիտանացի Սեմի Ջեյն իր ընտանեկան արխիվում հայտնաբերել է Մերի Շելիի «Ֆրանկենշտեյն» վեպի կրկնօրինակը՝ «Լորդ Բայրոնին հեղինակի կողմից» ստորագրությամբ։ Նա կրկնօրինակը վաճառել է 350 հազար ֆունտ ստերլինգով, անգլիացի մի հավաքորդի, հայտնում է buro247-ը։

 

Այս գտածոն միակը չէ անգլիացի գրողի հայտնի վեպերից մեկի պատմության ընթացքում. ևս մեկ ստորագրված օրինակ պահպանվում է Նյու Յորքի The Morgan Library & Museum-ում։

 

Այն հարցին, թե ինչու բացառիկ օրինակը նա չի պահել իրեն, Սեմին պատասխանել է. «Ես երբեք ինձ հավաքորդ չեմ համարել, չնայած որ գրքերն իմ կյանքի կարևորագույն մասն են կազմում»։

 

Գիրքը վաճառքի է հանվել աճուրդում, որտեղ նրա վերջնական գինը կազմել է 350 հազար ֆունտ ստերլինգ։ Հայտնի է, որ գնորդն անհայտ բրիտանացի հավաքորդ է, ով պատրաստվում է հետագայում ներկայացնել գիրքը ցուցահանդեսներում։