Մոսկվայում հայ «օրենքով գող» է ձերբակալվել

13:51 • 21.01.13

ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի քաղաքային վարչության աշխատակիցները հունվարի 18-ին Մոսկվայի Յուժնոյե Բուտովո թաղամասում ձերբակալել են 50-ամյա «օրենքով գող» Օլեգ Միխայելյանին, ով քրեական աշխարհում հայտնի է Օլեժկա Աշխաբադսկի մականունով, հայտնում է «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալությունը։

 

Նա ձերբակալվել է միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։