Երևանում այլևս չկան «ՌԱՖ» և «Երազ» մակնիշի երթուղայիններ. Քաղաքապետարան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի տրանսպորտային երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների արդյունքում մայրաքաղաքի երթուղիներում այսօր արդեն չկան «ՌԱՖ» և «Երազ» մակնիշի, ինչպես նաև շահագործման 15 տարին լրացած փոխադրամիջոցներ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է նաև, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման ուղղությամբ:










