Ռոբերտ Ռեդֆորդը նկարահանվել է համր ֆիլմում

16:06 • 21.01.13

Դերասան Ռոբերտ Ռեդֆորդը նկարահանվել է Ջեֆրի Չենդորի «Ամեն ինչ վերջացած է» նոր ֆիլմում, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Playlist-ին։ 


Ֆիլմը պատմում է մի մարդու մասին, ով նավաբեկությունից հետո հայտնվում է բաց ծովում։


Կինոժապավենը տարբերվում է նրանով, որ Ռեդֆորդը միակ դերակատարն է, և դրանում չկան երկխոսություններ։ Այն նկարահանվել է 2012թ., սակայն էկրաններին հայտնվելու ամսաթվի մասին դեռևս տեղեկություններ չկան։

 

Ռոբերտ Ռեդֆորդը հայտնի է ոչ միայն որպես դերասան, այլև որպես ռեժիսոր։ 1980թ. Ռեդֆորդն «Օսկար»-ի է արժանացել «Սովորական մարդիկ» ֆիլմի համար՝ որպես «Լավագույն ռեժիսոր»։