Պետերբուրգի մանկական թատրոնում երեխայի դի է հայտնաբերվել

18:39 • 21.01.13

Սանկտ Պետերբուրգի «Հեքիաթի թատրոն» մանկական թատրոնում 12-ամյա աղջկա դի է հայտնաբերվել, հայտնում է Фонтанка.ru-ն:

 

Շրջանի իրավապահները նախաքննություն են սկսել երեխայի մահվան փաստով: Նախնական տվյալներով՝ բռնության հետքեր չկան: