Ձյան առատ տեղումները կաթվածահար են արել Եվրոպայի օդային հաղորդակցությունը

10:59 • 21.01.13

Եվրոպայի համար անսովոր ձյան առատ տեղումների և սառցային անձրևի պատճառով մի շարք երկրներում օդային հաղորդակցությունը կաթվածահար է եղել. Փարիզի, Ֆրանկֆուրտի և Լոնդոնի օդանավակայաններում հետաձգվել են հարյուրավոր չվերթեր։

 

Ինչպես հայտնում է Лента-ն՝ հղում անելով Reuters-ին, Լոնդոնի «Հիթրոու»-ում հետաձգվել է 260 չվերթ, Փարիզի «Շառլ դը Գոլ» և «Օռլի» օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել բոլոր չվերթերի 40%-ը, իսկ Ֆրանկֆուրտի օդանավակայանն ընդհանրապես դադարեցրել է աշխատանքը։

 

Ինչպես նշում է Associated Press-ը, ստեղծված իրավիճակը շարունակվում է արդեն 3-րդ օրը, իսկ օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն. ձյան առատ տեղումները մոտակա մի քանի օրերի ընթացքում չեն դադարի։