Ուժեղ քամին Սյունիքում պոկել է տանիքներ, կոտրել ապակիներ

15:41 • 21.01.13

Սյունիքի մարզի տարածքում hունվարի 17-ի` ժամը 18.00-ի սահմաններում, գրանցվել է ուժեղ քամի, որի հետևանքով վնասվել է Շինուհայր գյուղի մանկապարտեզի տանիքը` 100 քմ մակերեսով և երկփեղկ պատուհանը` 6 քմ, թիվ 3 շենքի 9-րդ բնակարանի պատշգամբը` 21 քմ և պոլիմերային կոշկեղենի գործարանի վարչական շենքի թիթեղյա տանիքը` 150 քմ մակերեսով: Դեպքի վայրում է գտնվել տեղի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։

 

Վնասվել է նաև Կապանի Շղարշիկ թաղամասում Ժ. Աբրահամյանին պատկանող անասնագոմի տանիքը և տան տանիքից մի հատված, «Ակունք» խաղասրահի թիթեղյա տանիքը` 15 քմ մակերեսով, Լ. Մինասյանին պատկանող թիվ 50 տան տանիքը` 4 քմ, Վ. Վարդանյանին պատկանող անասնագոմի տանիքը` 4 քմ և խոտի դեզի ծածկը` 20 քմ, Ս. Սարգսյանին պատկանող երկու ջերմոց` 160 քմ մակերեսով, Հ. Բադալյանին պատկանող թիվ 59 տան տանիքը` 4 քմ մակերեսով: Դեպքի վայրում է գտնվել մարզային օպերատիվ խումբը։

 

Գորիսի Արևշատ թաղամասում վնասվել է նախկին մանկապարտեզի թիթեղյա տանիքը` 312 քմ մակերեսով, թիվ 2 մանկապարտեզի տանիքը` 240 քմ և պատուհանը` 3 քմ, Սյունիքի թաղամասի թիվ 46 տան տանիքը` 30 քմ: Դեպքի վայրում է գտնվել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: