Մահապարտները պայթեցրել են Աֆղանստանի տրանսպորտի նախարարության շենքը

12:25 • 21.01.13

Թալիբներն այսօր առավոտյան հարձակում են իրականացրել Աֆղանստանի տրանսպորտի նախարարության շենքի վրա, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

 

Ըստ НТВ հեռուստաալիքի՝ 3 մահապարտ-ահաբեկիչ մտնելով շենք՝ գործի են դրել պայթուցիկները։

Մյուս թալիբները շարունակում են փոխհրաձգությունն իրավապահների հետ և հսկողության տակ են պահում նախարարության մի մասը։


Ոստիկանների և նախարարության աշխատակիցների շրջանում զոհերի մասին դեռ չի հաղորդվում։


Ինչպես հայտնում է Reuters-ը, կատարվածի պատասխանատվությւոնը ստանձնել են Աֆղանստանի թալիբները։