Ամերիկյան անօդաչու սարքը 4 ենթադրյալ ահաբեկիչ է չեզոքացրել Եմենում

14:50 • 21.01.13

Եմենում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով «Ալ-Կաիդայի» 4 ենթադրյալ ահաբեկիչ է սպանվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ահաբեկչական ցանցի ներկայացուցիչները ոչնչացվել են Եմենի մայրաքաղաք Սանա տանող մայրուղում՝ երկրի հյուսիս-արևելքում:

 

Հարվածը գրոհայինների մեքենային հասցվել է ամերիկյան անօդաչուի կողմից:

ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ աջակցություն ցուցաբերել Եմենի իրավապահ մարմիններին՝ ծայրահեղականների դեմ պայքարում: Պաշտոնական նյութա-տեխնիկական աջակցությունից բացի, ամերիկացիները նաև գործողություններ են իրականացնում Եմենի տարածքում՝ հիմնականում իրենց թռչող սարքերի կիրառմամբ: Սակայն աղբյուրը հիշեցնում է, որ դրանց զոհերն են դառնում նաև խաղաղ բնակիչները: