Գնացքների բախում Ավստրիայում. շուրջ 20 վիրավոր
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի արվարձան Պենցինգում 2 ուղևորատար գնացքների բախման հետևանքով առնվազն 20 մարդ է տուժել։ Հինգը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով ավստրիական լրատվամիջոցներին։
Տուժածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։ Ոստիկանությունը հայտնում է 19, ավստրիական լրատվամիջոցները՝ 25 տուժածի մասին։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Դեպքի վայրում են շտապօգնության մեքենաները։
Միջադեպը հանգեցրել է տրանսպորտային գրաֆիկի խախտման։
Դեպքի հանգամանքները պարզվում են։










