Վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարո՞ղ են քվեարկել. պարզաբանում է Ոստիկանությունը

13:39 • 21.01.13

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայություններ են դիմում քաղաքացիներ` պարզելու համար՝ վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարո՞ղ են մասնակցել քվեարկությանը, թե` ոչ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։


ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար: