Պայթյուն Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմ» գործարանում. կա մեկ զոհ (լուսանկարներ)
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.45-ին Վանաձոր քաղաքի «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքից լսվել է պայթյունի ձայն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ամոնյակի արտադրամասում տեղի է ունեցել տարայի պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է աշխատակից, 1990 թ. ծնված Դ. Ա.–ն:










