Արվեստի գործեր կեղտոտ ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

17:34 • 22.01.13

Երբեմն կեղտոտ մեքենան առիթ է ձեռքը վերցնել վրձինն ու խոզանակը, այլ ոչ ջրով դույլն ու թաց կտորը, գրում է adme.ru-ն։


Այն, որ փողոցային փոշին յուրահատուկ նյութ է նկարների համար, վաղուց էր հայտնի. ավտոմեքենաների կեղտոտ ապակիներին հաճախ կարելի է հանդիպել «Տանկերը փոշուց չեն վախենում» և այլ գրառումների։

 

Մատով գրել մեքենայի վրա «Լվա ինձ» կարող է յուրաքանչյուրը, իսկ ահա նկարել նման «գրաֆիտի»՝ կարող է միայն նկարիչը։

 

Ամերիկացի Սքոթ Ուեյդն ավելի առաջ է գնացել. հիմնական աշխատանքից զատ, իր ամբողջ ժամանակը նա անցկացնում է կեղտոտ մեքենաների վրա նկարելով՝ զարդարելով դրանք դիմանկարներով, բնապատկերներով, ծաղրանկարներով կամ պարզապես զվարճալի նկարներով։
 

Ֆոտոշարքում ներկայացված են ոչ միայն Սքոթ Ուեյդի աշխատանքները, այլ նաև Ռուսաստանում արված գործեր.