Հայտնաբերվել է Մաքքարթնիի երգի ձայնագրությունը, որի գոյության մասին ոչ ոք չգիտեր

00:39 • 22.01.13

Հայտնաբերվել է «A World Without Love» երգի տեսաձայնագրությունը՝ երգի հեղինակ Փոլ Մաքքարթնիի կատարմամբ: Այս մասին հայնտում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Rolling Stone-ին:


Ձայնագրությունն իր արխիվում գտել է Պիտեր Էշերը, ով Գորդոն Ուոլերի հետ մտնում էր «Peter & Gordon» դուետի կազմի մեջ: Մաքքարթնին «A World Without Love» երգը գրել էր 1964 թվականին, երբ հանդիպում էր Պիտերի քրոջ՝ Ջեյն Էշերի հետ, և նրա հետ բնակվում էր միևնույն տանիքի տակ: Ըստ նրա՝ երգը դուր չէր եկել Ջոն Լենոնին, դրա համար էլ այն չի մտել խմբի երգացանկի մեջ:

 

Երգի հեղինակը այն երգել է Էշերի համար, իսկ վերջինս այն ձայնագրել է տնային պայմաններում: Նախկինում կարծում էին, որ Մաքքարթնիի կատարմամբ ձայնագրություններ գոյություն չունեն:


Էշերը չի պլանավորում թողարկել Մաքքարթնիի ձայնագրությունը, սակայն այն կարելի է լսել նրա ամերիկյան շրջագայության ժամանակ: Բացի այս երգից, Մաքքարթնին կատարում է «I'll Follow The Sun» երգը, որը հեղինակը կատարում է ավելի արագ, քան այն ձայնագրված է The Beatles-ի մոտ: