Իսպանիայում հայտնաբերվել են պունիկյան շրջանի դամբարաններ

20:14 • 22.01.13

Իսպանական Քադիս քաղաքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է 12 դամբարան, որոնք թվարկվում են մ.թ.ա. V-IV դարերով: Գերեզմաններում հայտնաբերվել են 300-ից ավել եգիպտական զարդեր և թալիսմաններ: Այս մասին հայտնում է Риа Новости` հղում կատարելով El Mundo կայքին:


Քադիսը, որը ստեղծվել էր փյունիկիացիների կողմից՝ մոտ մ.թ.ա. 1100-ականներին, կրում էր Գադիր անունը: Մ.թ.ա. 500-ական թվականներին այն գրավվել էր Կարթագենի կամ ինչպես հռոմեացիներն էին ասում Պունիկյան պետության կողմից:


Պեղումների վայրում հայտնաբերվել են  փյունիկյան 2 գերեզման, որոնք թվագրվում են մոտ մ.թ.ա. VI դարով, և մ.թ.ա. I- մ.թ.ա. II դարի մոտ 20 հռոմեական գերեզման: Գերեզմանոցներից զատ, գիտնականները հայտնաբերել են նաև քաղաքի պաշտպանական պատի հետքերը, որը կառուցվել էր XVIII դարում:


Պունիկյան շրջանի դամբարաններում հայտնաբերվել են 300-ից ավել ոսկե մետաղադրամներ, մատանիներ, վզնոցներ և այլ ոսկերչական իրեր: Բացի զարդերից հայտնաբերվել են նաև եգիտպական թալիսմաններ, որոնք պատկերում են եգիպտական Սեթ, Գոռ և Ռա աստվածներին:


Քադիսի կառավարության ներկայացուցիչ Խավիեր դե Տորրեն ընգծել է այս բացահայտումների կարևորությունը և հայտնել է, որ բոլոր գտածոները կփոխանցվեն Քադիս նահանգի թանգարանին: