Բրիտանացի նկարիչը հայտնի մարդկանց դիմանկարներ է ստեղծում՝ օգտագործելով շղարշ և արդուկ (լուսանկարներ)
Սովորաբար, շղարշը կամ, ինչպես շատերին է հայտնի, «տյուլն» օգտագործվում է հարսանեկան և երեկոյան շքեղ զգեստների պատրաստման համար, սակայն բրիտանացի նկարիչ Բենջամին Շայնն այն օգտագործում է միանգամայն այլ նպատակով, գրում է Oddity Central-ը։
Շայնը, օգտագործելով միայն շղարշ ու արդուկ, իր տաղանդի շնորհիվ կարողանում է ստեղծել հայտնի անձանց գրեթե եռաչափ ու մանրակրկիտ դիմանկարները։
Ուշագրավ է, որ 1 դիմանկարը «նկարելու» համար հեղինակն օգտագործում է շղարշի ամբողջական կտոր, որի երկարությունը երբեմն կարող է հասնել 50 մ-ի։
Շայնն այնպիսի վարպետությամբ է վարվում շղարշի հետ, որ առանց մատիտի կամ ներկերի, կարողանում է անհրաժեշտ հատվածներում ստանալ տարբեր երանգներ ու ստվերներ։










