Բրեդլի Կուպերը ցանկանում է մարմնավորել սկանդալային հեծանվորդ Լենս Արմսթրոնգին
«Իմ ընկերը խելագար է» ֆիլմի աստղ Բրեդլի Կուպերը հայտարարել է, որ կցանկանար մարմնավորել սկանդալային հեծանվորդ Լենս Արմսթրոնգին ՝ վերջինիս նվիրված ֆիլմում, հայտնում է filmpro-ն։
Paramount ստուդիայի կողմից ֆիլմի մասին հայտարարվելուց անմիջապես հետո, Կուպերը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կցանկանար մարմնավորել գլխավոր դերը։
«Ինձ շատ է հետաքրքրում այս նախագիծը։ Իմ կարծիքով՝ Արմսթրոնգը հիանալի կերպար է»,- ասել է Կուպերը։
Ֆիլմը կնկարահանվի «Ստի անիվը. Լենս Արմսթրոնգի անկումը» գրքի հիման վրա, որը լույս կտեսնի հունիսին և ունի բոլոր հնարավորությունները բեսթսելլեր դառնալու համար։
Նշենք, որ մարզիկը զրկվել է բոլոր տիտղոսներից և պարգևներից դոպինգային սկանդալից հետո։










