Հիլարի Քլինթոնը հանդես է գալիս Կոնգրեսի առաջ՝ Բենգազիի հարձակման գործով
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է գալիս (ելույթը՝ ուղիղ հեռարձակմամբ) Բենգազիում ամերիկացի դիվանագետների դեմ իրականացված հարձակման գործով, որի հետևանքով զոհվել էր Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Սթիվենսն ու ևս 3 պաշտոնյա:
Այս առնչությամբ Քլինթոնն ասել է. «Ինչպես սեպտեմբերի 11-ից ի վեր ես բազմիցս ասել եմ, ես պատասխանատվություն եմ կրում: Ոչ ոք ավելի հակված չէ շտկման»:
Քլինթոնը կոնգրեսականներին ասել է, որ մտադիր է պաշտոնից հեռանալ՝ թողնելով ավելի հզոր ու ապահով ԱՄՆ:
Նա ընդգծել է Բենգազիից դասեր քաղելու անհրաժեշտությունը:
Նա նշել է նաև, որ Բենգազիի հարձակումը «ոչ միայն քաղաքականության, այլև անձնական հարց է». սպանված դեսպանը Քլինթոնի ընկերն է եղել:
Սա թերևս Քլինթոնի վերջին հայտնվելն է Կապիտոլիումում՝ պետքարտուղարի պաշտոնում, այս առիթով նկատում է Associated Press-ը:










