«Օլիմպոսի անկումը» ֆիլմի թրեյլերը. հյուսիսկորեացիները պայթեցրել են Սպիտակ տունը (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է «Օլիմպոսի անկումը» նոր ֆիլմի թրեյլերը, որի պրեմիերան նախատեսված է գարնանը, հայտնում է Лента-ն։
Տեսանյութում ներկայացված է, թե ինչպես է Վաշինգտոնում Սպիտակ տունը ենթարկվում օդային հարձակման, այնուհետև այնտեղ ներխուժած հյուսիսկորեացի ահաբեկիչները պատանդ են վերցնում ԱՄՆ նախագահին։
Երկրի ղեկավարին ստիպված է լինում փրկել ԱՄՆ Գաղտնի ծառայության նախկին գործակալը, ով այդ ժամանակ գտնվել է շենքում։ Հերոսը, սակայն, չունի ղեկավարության վստահությունը, քանի որ նախկինում դարձել է առաջին տիկնոջ մահվան պատճառը։
Նախագահի փրկչի դերում հանդես է գալիս Ջերարդ Բատլերը, իսկ պետության ղեկավարի դերում՝ Աարոն Էկհարտը։ Ֆիլմի ռեժիսորն է Ադրիան Ֆուկուան։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա մարտի 22-ին։










