Ճապոնիայի իշխանությունները հաստատել են ևս 2 ճապոնացու մահը Ալժիրում

20:39 • 23.01.13

Ճապոնիայի իշխանությունները հաստատել են  Ճապոնիայի ևս երկու քաղաքացիների մահը, որոնք գտնվում էին Ալժիրում գազային օբյեկտում գրավված պատանդների շարքում, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով ճապոնական կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգիի հայտարարությանը:


Այսկերպ, ներկայում հաստատվել է Ալժիրում JGC ընկերության վրա աշխատող Ճապոնիայի 10 քաղաքացիներից 9-ի մահը: Ընկերության աշխատակիցներից վերջինի ճակատագիրը դեռ անհայտ է:


Ալժիրում գազային օբյեկտի վրա հարձակումը, որում բնակվում և աշխատում էին մի քանի հարյուր ալժիրցի և օտարերկրյա մասնագետներ, իրականացվել էր հունվարի 16-ին:


Հաղորդվում էր, որ ահաբեկչության զոհ էին դարձել 37 պատանդներ` աշխարհի 8 երկրներից: Մի քանի օտարերկրացիներ մինչ այժմ անհայտ կորած են համարվում:


Զինվորականներն ազատ էին արձակել 685 ալժիրցու և 107 օտարրկրացու: