Բացի ՌԴ-ից, Չինաստանից ու ՄԱԿ-ից, մյուս ուժերը չեն ուզում, որ Սիրիայում բանակցություններ սկսվեն. Լավրով

15:52 • 23.01.13

Սիրիայի ընդդիմությունը չի հրաժարվում զինված պայքարից, սակայն դրանից ոչ մի լավ արդյունք դուրս չի գա. ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Սիրիայի ազգային կոալիցիան հայտարարել է, որ իր նպատակն Ասադի ռեժիմի և նրա ինստիտուտների տապալումն է, ինչն ուղղակիորեն հակասում է Ժնևյան համաձայնագրին, որտեղ ընդգծվում է,ր, որ պետական ինստիտուտները պետք է պահպանվեն»,-ասել է նախարարը։

 

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և ՄԱԿ-ը եղել են այն կողմերը, որոնք փորձել են հակամարտող ուժերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել։ Սակայն Արևմուտքն աջակցել է ընդդիմությանը և միայն խոսքերով է փորձում օգնել բանակցային գործընթացին։