Պուտինն առաջարկել է «արժանապատիվ» լուծում տալ Լիբանանում սիրիացի փախստականների խնդրին
Ռուսաստանը պատրաստ է ֆինանսական և մարդասիրական օգնություն տրամադրել Լիբանանին՝ այդ երկրում սիրիացի փախստականների խնդիրը լուծելու համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լիբանանցի իր գործընկեր Միշել Սուլեյմանի հետ հանդիպմանը:
Պուտինն առաջարկել է մասնագետներին հանձնարարել կազմել այդ օգնության ծավալը: Իսկ մինչ այդ, նա նշել է անմիջական ֆինանսական օգնությունից բացի վրաններ, դեղորայք և փախստականների համար անհրաժեշտ այլ ապրանքներ ուղարկելու պատրաստակամության մասին:
Պուտինն ընդգծել է, որ նկատի ունի «մարդկանց արժանապատիվ ձևով պահելը»:










