Կոնստանտին Մելաձեն որոշել է հրաժարվել շոու բիզնեսից՝ Կիևում տեղի ունեցած ողբերգությունից հետո. ԶԼՄ-ներ

13:49 • 23.01.13

Երգահան Կոնստանտին Մելաձեն, ով Կիևից ոչ հեռու նախորդ ամիս մահացու վրաերթի էր ենթարկել մի կնոջ, մահացածի հարազատներին հայտնել է, որ չի կարող այլևս երաժշտություն գրել և մասնակցել հեռուստանախագծերի, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Сегодня.ua-ին։

 

«Մելաձեն այնքան ծանր և խորն է տանում այս ողբերգությունը, որ նույնիսկ ես նրան միանգամից չճանաչեցի։ Երգահանն ասել է, որ պատրաստ է թողնել երաժշտությունը, կփակի իր նախագիծը, քանի որ այս ողբերգությունը նրան հնարավորություն չի տալիս աշխատել»,- ասել է մահացած կնոջ մոտ բարեկամը։

 

Հիշեցնենք, որ երեկ երգահանը հայտարարել էր, որ խոստանում է ապահովել Աննա Պիշալոյի երեխաներին մինչև նրանց չափահաս դառնալը։ Նա արդեն 30.000 դոլար է փոխանցել Պիշալոյի հարազատների հաշվեհամարին։