Մոսկվայում վճարովի շտապօգնություն է ստեղծվել՝ ներգաղթյալների պատճառով
Մոսկվայում վճարովի շտապօգնություն է ստեղծվել՝ ներգաղթյալների պատճառով, հայտնում է Известия-ն. 2013-ից բյուջեով միջոցներ չեն հատկացվի «խոպանչիների» արտակարգ կանչերի համար: Կանչերն անվճար կլինեն միայն նրանց համար, ովքեր պարտադիր բժշկական ապահովագրության պոլիսներ ունեն:
Սակայն որպեսզի եկվորները՝ ինչպես «խոպանչիները», այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկները, «առանց բուժօգնության չմնան», նախատեսվում է գործարկել վճարովի շտապօգնության համակարգը: Ուշագրավ է, որ Մոսկվայի իշխանությունները միաժամանակ խոսել են նաև VIP-շտապօգնությունների մասին, որոնք կգործեն փետրվարից:
Մոսկվան տարեկան 2-2,5 մլրդ ռուբլի է ծախսում ներգաղթյալների բուժման համար:










