Պոմպեյ քաղաքի վերականգնման համար կտրամադրվի 105 միլիոն եվրո
Պոմպեյ քաղաքի վերականգնման համար կտրամադրվի 105 միլիոն եվրո, որից 41 միլիոնը կհատկացվեն եվրոպական հիմնադրամներից, իսկ մնացածը գումարները՝ իտալական հիմնադրամները: Այս գումարները պետք է բավարարեն բոլոր հին շինությունների վերկանգնման համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Դեռևս 79 թ. Վեզուվ հրաբուխի ժայթքման արդյունքում կործանված Պոմպեյ քաղաք-թանգարանի պեղումները սկսվել էին դեռևս 18-րդ դարում, և Հին Հռոմի կյանքի մասին տեղեկությունների մեծ մասը ստացվել են հենց այստեղից:
Սակայն «մահացած քաղաքի» խնդիրները տասնամյակների ընթացքում չեն լուծվել: Հետազոտողները և թանգարանի աշխատողները վաղուց հայտարարում են, որ տոմսերի վաճառքից ստացված գումարները բավարար չեն համալիրը պահպանելու համար: Ստեղծված իրավիճակին սկսեցին ուշադրություն դարձնել միայն մի քանի փլուզումներից հետո, որոնց արդյունքում համալիրին ամբողջական ոչնչացման վտանգ էր սպառնում:
Տարեկան Պոմպեյ են այցելում շուրջ 2.5 միլիոն զբոսաշրջիկ: Համալիրի վերականգնողական աշխատանքները նախատեսում են ավարտել 2015 թվականին:










