Ռոտերդամում մեկնարկում է միջազգային կինոփառատոնը

11:14 • 23.01.13

Հունվարի 23-ին մեկնարկում է Ռոտերդամի 42-րդ միջազգային կինոփառատոնը (The International Film Festival Rotterdam, IFFR), հայտնում է РИА Новости-ն։


Ռոտերդամի փառատոնը հեղինակային և անկախ կինոյի աշխարհում ամենահետաքրքիր և նշանակալից իրադարձություններից է։ Այն անցկացվում է 1972թ.-ից։

 

Փառատոնի հիմնադիրն ու առաջին տնօրենը հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Հուբերտ Բալսն է եղել, ով ղեկավարել է այն մինչ իր մահը։ Այժմ փառատոնն անցկացնում է 1988թ. հիմնադրված Բալսի անվան հատուկ հիմնադրամը։


Փառատոնի տնօրենն է Ռուտգեր Վոլֆոնսը։


Իր հիմնադրման օրվանից փառատոնի նպատակն է եղել աջակցել հեղինակային ֆիլմերին, ինչպես նաև այլընտրանքային կինոյին և սկսնակ ռեժիսորներին։


Միջազգային ժյուրին կորոշի երեք հաղթողներին, որոնցից յուրաքանչյուրը կստանա 15 հազար եվրո։


Այս տարի փառատոնը կբացվի Փոլ Թոմաս Անդերսոնի «Վարպետ» ֆիլմի ցուցադրությամբ։ Այն կտևի մինչև փետրվարի 3-ը։