Ռուսաստանում 61-ամյա տղամարդը փորձել է գնել 9-ամյա աղջկան՝ սեռական ստրկության նպատակով

17:06 • 23.01.13

ՌԴ Սամարայի մարզում քրեական գործ է հարուցվել 61-ամյա մի տղամարդու նկատմամբ՝ անչափահասի նկատմամբ հանցագործություն կատարելու մեղադրանքով, հայտնում է Вести-ն։ 


Ըստ հետաքննության վարկածի՝ հունվարի 18-ին կասկածյալը մի կնոջ 2 հազար ռուբլի է փոխանցել՝ իր 9-ամյա դստերը սեռական շահագործման նպատակով իրեն տրամադրելու համար։ Տղամարդը չի կարողացել իր հանցավոր մտադրությունը մինչև վերջ իրականացնել, քանի որ ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։

 

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Տարվում են քննչական գործողություններ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։