Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե դեռ 12 տարի առաջ էր հայտնի, որ Տիմոշենկոն է սպանությունը կազմակերպել
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան պնդում է, որ տեղեկություններն այն մասին, որ Յուլյա Տիմոշենկոն ներգրավված է եղել ժողովրդական պատգամավոր Եվգենի Շերբնայայի սպանության կազմակերպմանը, հրապարակվել են դեռ 2001թ., սակայն Տիմոշենկոն ամեն կերպ կարողանում էր խուսափել պատասխանատվությունից, հաղորդում է INTERFAX-ը:
«Դեռ 2001թ. խորհրդական Լազարենկոն հայտարարել էր Եվգենի Շերբնայայի սպանության ֆինանսավորման և կազմակերպման գործում Տիմոշենկոյի ներգրավվածության մասին: Այդ իսկ պատճառով տվյալ տեղեկատվությունը նոր չէ և բարձրաձայնվել է դեռ 12 տարի առաջ:
Սակայն Տիմոշենկոն, բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով խուսափում էր պատասխանատվությունից: Նա թաքնվում էր պաշտոնների, պատգամավորական մանդատի, քաղաքական կարգավիճակի և այլնի տակ», - ասել է Պշոնկան:










