Իսպանիայի թագավորի փեսան կրկին դատարանի առջև կկանգնի
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի փեսան` Ինյակի Ուդրանգարին հերթական անգամ կանչվել է իսպանական Մալյորկա կղզու դատարան՝ որպես կաշառակերության գործով գլխավոր կասկածյալ, հաղորդում է INTERFAX-ը` հղում կատարելով իսպանական Mundo պաբերականին:
Գործի առնչությամբ նոր լսումները նշանակված են փետրվարի 23-ին:
Իսպանիայի թագավորի կրտսեր աղջկա` Սոֆյայի ամուսինը, կասկածվում է փաստաթղթերի կեղծման, պետական գույքի վատնման, պաշտոնական դիրքի չարաշահման և խարդախության մեջ:
Քննության տվյալներով՝ Ուդրանգարին անօրինական կերպով միջոցներ է փոխանցել շահույթ չհետապնդող «Ինստիտուտո Նոոս» կազմակերպությանը, որը պատկանել է իրեն:










