Աֆրիկայում հայտնաբերվել է 2 միլիոն տարի առաջ բնակվող աղվեսի մասունքներ

01:23 • 24.01.13

ՀԱՀ-ի Յոհանեսբուրգ քաղաքի մոտակայքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է գիտությանն անհայտ աղվեսի տեսակ: Այն անվանել են Vulpes Skinneri՝ ՀԱՀ-ում բնակվող բնապահպան Ջոն Սկիների պատվին:


Ըստ գիտնականների գնահատականների՝ այս տեսակը երկրի վրա ապրել է մոտ 2 միլիոն տարի առաջ:


«Աղվեսի մասունքները հազվագյուտ հայտնագործություն է Աֆրիկայի համար: Աղվեսի ծագումը աֆրիկյան գիշատիչներից ամենաքիչ ուսումնասիրվածն է, և ժամանակակից աղվեսների նախնիներին հանդիպելը պարզապես հրաշալի է»,- նշել է պեղումների մասնակիցը: