Հալեպ-Բեյրութ ճանապարհին հայ է առևանգվել

12:46 • 24.01.13

Հալեպ-Բեյրութ ճանապարհին՝ Սարաքեբ բնակավայրի մոտակայքում, ավտոբուսից 1956թ.-ին ծնված հայ տղամարդ է առևանգվել, տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը։
 

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
 

Հիշեցնենք, որ նույն բնակավայրի մոտ՝ Բեյրութից Հալեպ վերադարձի ճանապարհին, 7 հայ էր առևանգվել։ Ավելի ուշ նրանցից 2-ը փրկագնի դիմաց ազատ էին արձակվել։ Մնացած 5-ի ճակատագիրը դեռևս անհայտ է։
 

Մի քանի օր առաջ Սիրիայում գերի էր ընկել հայազգի ժամկետային զինծառայող, 23-ամյա Հակոբ Թուջյանը։


Նրան կառավարական ուժերի այլ ներկայացուցիչների մոտ 50 հոգանոց խմբի հետ գերեվարած ընդդիմադիրների խումբը հայտարարել էր, որ հետաքննությունից հետո ազատ կարձակվեն այն զինվորները, ովքեր անմեղ կլինեն։